Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին

13.06.2018   
  
hits: 81497


Ընկերներիցս մեկն ինձ ուղարկել էր Նյու Յորքում բնակվող թուրք ամերիկացի Իբրահիմ Քուրթուլուսի ծավալուն նամակի պատճենն ուղղված CNN-ի հարյուրավոր աշխատակիցների, որտեղ նա խստորեն քննադատել էր Էնթոնի Բուրդենին, Քրիս Քուոմոյին և ուրիշներին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Քուրթուլուսի էլեկտրոնային նամակի թեման վերնագրված էր՝ «Երբ CNN-ի Քրիս Քուոմոն և «հատկապես» Էնթոնի Բուրդենը օրինականցնում են ՌԱՍԻԶՄԸ»:

Դժբախտ զուգադիպությամբ, թուրքական նամակն ուղարկվել է 2018 թ. հունիսի 5-ին՝ Բուրդենի ինքնասպանություն գործելուց ընդամենը երեք օր առաջ... Հաշվի առնելով, որ վերջին օրերին մեծ թվով հայեր և օտարազգիներ էին գրել՝ անհիմն կասկածներ հայտնելով, թե Բուրդենի մահվան պատճառը Ադրբեջանը կամ Թուրքիան են, ուզում եմ հստակեցնել, որ ես չեմ հավատում նման դավադրությունների: Ցավոք, Բուրդենը, որը տարիներ շարունակ թմրանյութեր էր օգտագործել, մոլի խմող էր և տառապել է լուրջ դեպրեսիայից, անցյալ շաբաթ ինքնասպանություն գործեց հյուրանոցի համարում Ֆրանսիա կատարած այցի ժամանակ:

Բացի այդ, նրանք, ովքեր քարոզում են այդ դավադրությունները, վնաս են հասցնում հայկական շահերին: Էնթոնի Բուրդենը, որը «Անծանոթ վայրեր» ճամփորդական և խոհարարական հայտնի շոու ուներ CNN հեռուստաընկերությունում, հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում»՝ անցալ տարի Հայաստան կատարած այցից հետո Արցախ մեկնելու համար: Հեռուստահաղորդումն անցյալ ամիս ցուցադրվեց CNN-ով, մեծ հրճվանք պատճառելով հայերին և առաջ բերելով ադրբեջանցիների ու թուրքերի վրդովմունքը: Ենթադրելով, թե Ադրբեջանն է սպանել Բուրդենին՝ հայերը պարզապես օտարներին տարհամոզում են Արցախ այցելելուց...

Քուրթուլուսը հարձակվել է CNN-ի Քրիս Քուոմոյի վրա՝ նրա շոուի ընթացքում կոնգրեսական Ադամ Շիֆից (դեմոկրատ, Կալիֆորնիա) հարցազրույց վերցնելու համար: Քուրթուլուսը Շիֆին ներկայացրել էր որպես «ռասիստ»՝ Հայոց ցեղասպանության ճանաչման աջակցության համար և համեմատել Կու-կլուքս-կլանի Դեյվիթ Դյուկի հետ: Այնուհետև Քուրթուլուսն քննադատել է կոնգրեսական Նենսի Փելոսիին (դեմոկրատ, Կալիֆորնիա)՝ 2016 թ. նրա հայտարարության մեջ Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Քուրթուլուսը ծիծաղելիորեն պնդել է, որ Ցեղասպանության ժամանակ հայերը հնարավոր է մահացել են «ծերությունից», այլ ոչ թե սպանություններից...

Քուրթուլուսը նաև իր զայրույթն է թափել Էմի Գուդմանի վրա, որը վարում է «Ժողովրդավարությունը հիմա» մրցանակակիր ռադիո-հեռուստատեսային լուրերի ծրագիրը, որ եթեր է տրվում Հյուսիսային Ամերիկայի 900 հանրային հեռարձակման կայաններով՝ իր շոուի ընթացքում Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

Քուրթուլուսը ոչ միայն հերքել է Հայոց ցեղասպանության իրողությունը՝ այն անվանելով «կեղծիք», այլև մեղադրել է հայերին՝ «թուրքերի դեմ ոչնչացման արշավ» կազմակերպելու համար... Նա նաև կեղծորեն պնդել է, որ «հայերի դեմ համակարգված բնաջնջման արշավը ոչ միայն անհավանական էր, այլև անհնարին...»:

Այնուհետև Քուրթուլուսը քննադատել է Էնթոնի Բուրդենին՝ Սերժ Թանկյանի ուղեկցությամբ Հայաստան և Արցախ կատարած այցելությունների համար: Քուրթուլուսը Թանկյանին ներկայացրել է որպես «հայ-ամերիկյան ռոք խմբի (System of a Down) անդամ, որի հիմնական նենգ նպատակն է աշխարհի երիտասարդ երկրպագուների ուղեղների լվացումը՝ «Հայոց ցեղասպանությունը» ընդունելու համար»: Այնուհետև Քուրթուլուսը մեղադրել է Բուրդենին՝ «այդ ատելության ողջ քարոզչությունը իր դրվագում կրկնելու համար»:

Վիրջինիա նահանգի Չարլոթվիլի սպիտակ «սուպրեմասիստների» հետ Բուրդենին համեմատելուց հետո, Քուրթուլուսը հարցնում է՝ «ո՞րն է տարբերությունը»: Ցավոք, Քուրթուլուսը զրպարտել է որևէ մեկին, որը պաշտպանել է Հայոց ցեղասպանության հավաստիությունը: Ուրիշները մեղավոր չեն, որ Օսմանյան Թուրքիայի կառավարությունը կազմակերպել էր հայ ժողովրդի բնաջնջումը: Եթե դրա հետևանքով թուրք ժողովուրդը սարսափելի վարկ է ձեռք բերել, սխալ է դրանում մեղադրել հայ զոհերին: Քուրթուլուսի փաստարկը համարժեք է նրան, որ դատապարտեն բոլոր նրանց, որոնք խոսում են Հրեական հոլոքոստի մասին, քանի որ դա կարող է վնասել գերմանացիների վարկին...

Այնուհետև Քուրթուլուսն անարգել է Հայոց ցեղասպանության մասին գրած բոլոր մտավորականներին, ներառյալ դեսպան Հենրի Մորգենթաուին, որն իր «Մի ազգի սպանությունը» գրքում գրել է ականատեսի վկայությունները: Դրա փոխարեն, Քուրթուլուսը գովերգել է այսպես կոչված «մտավորականներին», որոնք ցեղասպանության ժխտողներ են՝ թուրքական կառավարության ֆինանսավորմամբ:

Քուրթուլուսն իր նամակն ավարտել է Բուրդենի հասցեին ուղղված հավելյալ վիրավորանքներով. «Եթե ես ապրեի ավելի քիչ ռասիստական երկրում, Էնթոնի Բուրդենը անհապաղ կկորցներ իր աշխատանքը: Սակայն խնդիրը կապված չէ միայն ատելությամբ լի մոլեռանդների հետ, իչպիսին Էնթոնի Բուրդենն է. ինչո՞ւ է [CNN-ի] նախագահ Ջեֆ Ցուկերը, որը նույնպես ստացել է մեր հաղորդագրությունները, թույլատրում Բուրդենի արատավոր ռասիզմը»:

Քուրթուլուսը մեղադրել է նաև CNN-ի այլ աշխատակիցների, որոնք չեն բողոքել՝ «Էնթոնի Բուրդենի անպատասխանատվության, ատելության և կոռուպցիայի փաստերի դեմ.... Ինչպե՞ս կարող էին CNN-ի լրագրողները հանդուրժել Էնթոնի Բուրդենի նախապաշարմունքները, ինչպես նաև փաստերի կեղծումը»:

Քուրթուլուսի բազմաթիվ կեղծիքների և խեղաթյուրումների դեմ հակադրվելու փոխարեն ես պարզապես մեջբերում կանեմ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքից, որը 1926 թ. օգոստոսի 1-ին Los Angeles Examiner թերթում հրապարակված հարցազրույցում խոստովանել է. «Նախկին Երիտթուրքերի կուսակցության այս մնացորդները, որոնք պետք է պատասխան տան մեր միլիոնավոր քրիստոնյա հպատակների կյանքի համար, որոնց զանգվածաբար դաժանաբար քշեցին իրենց տներից և կոտորեցին, չեն ենթարկվում հանրապետական իշխանությանը: Նրանք մինչ օրս ապրել են թալանով, կողոպուտով և կաշառակերությամբ ու թշնամաբար են վերաբերվել ցանկացած գաղափարի կամ առաջարկության՝ լծվելու օգտակար աշխատանքի և վաստակելու իրենց ապրուստը իրենց ճակատի արդար քրտինքով»։

Քանի որ ես Քուրթուլուսի էլեկտրոնային նամակի պատճենը ստացել եմ CNN-ի հարյուրավոր էլեկտրոնային փոստի հասցեների ամբողջական ցանկի հետ միասին, որոնց նա ուղարկել էր իր էլեկտրոնային նամակը, ես իմ հոդվածը կուղարկեմ միևնույն էլեկտրոնային փոստի հասցեներով, որպեսզի Քուրթուլուսը չխաբի CNN- ի լրագրողներին:

Հարութ Սասունյան, «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Tags: Հարութ Սասունյան, Էնթոնի Բուրդեն, Ադրբեջան/Azerbaijan, ԱՄՆ/USA, Թուրքիա/Turkey, ինքնություն/person, նորություններ/news, վերլուծություն/analytics

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը